«Յուվենտուսի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Մաթիս դե Լիգտը սխալ է նշել իր ակումբը, երբ մեկնաբանել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Ավստրիայի հետ խաղը (2: 0):
«Ավստրիացիների հետ խաղում մենք հաճախ ստիպված էինք խաղալ երկար փոխանցումներով: Որպես «Այաքսի» խաղացող, ինձ համար անսովոր է անընդհատ դա անել», — դե Լիգտի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
«Բայց դու խաղում ես «Յուվենտուսում», — ասել է լրագրողը:
«Այո, իհարկե. ես նկատի ունեի՝ որպես «Այաքսի» նախկին խաղացող»,- դե Լիգտն ուղղել է ինքն իրեն:
Հիշեցնենք, որ դե Լիգտը թուրինյան թիմ է տեղափոխվել 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից» 85,5 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Նիդերլանդների հավաքականը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակը գնահատում է 12,00 գործակցով, ոչ ոքին՝ 5,30, իսկ Նիդերլանդների հաղթանակը՝ 1,30