Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կիսվել է Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղից իր սպասելիքներով:
«Ես տեսնում եմ իմ խաղացողների առավելագույն վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ: Բոլորն էլ հասկանում են, որ մենք պետք է ավելացնենք: Գաղտնիք չէ, որ առաջին խաղում գոլ խփելու քիչ հնարավորություններ ստեղծեցինք: Սա է այն, ինչի վրա մենք աշխատել ենք: Միգուցե մենք չափազանց մեծ ուշադրություն դարձրեցինք պաշտպանությանը: Մենք պետք է պատրաստ լինենք ռիսկի դիմել հարձակման փուլում:
Պորտուգալիայի հավաքականի հարձակման գծում միայն Կրիշտիանու Ռոնալդուն չէ, այլև չորս կամ հինգ ֆուտբոլիստներ՝ բարձր որակներով: Նրանցից յուրաքանչյուրն ի վիճակի է ինքնուրույն որոշել խաղի ելքը: Սա ճկուն, տեխնիկապես ուժեղ թիմ է: Նրանց շատ դժվար է կանգնեցնել, քանի որ դժվար է գնդակը խլել նրանցից», — Լյովի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պորտուգալիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Պորտուգալացիները 3 միավորով F խմբում առաջին տեղում են, գերմանացիները դեռ միավոր չեն վաստակել և երրորդ տեղում են:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ Գերմանիայի հաղթանակը՝ 2,35