Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը կիսվել է Եվրո-2020-ի 2-րդ տուրի Գերմանիայի դեմ խաղում իր սպասելիքներով:
«Մենք հանդիպելու ենք բարձրակարգ թիմի, որը Եվրոյում լավագույններից է, ինչպես մեր թիմը: Մենք լավ սկսեցինք, բայց նաև հասկանում ենք, որ հաղթելու համար պետք է ավելի լավ խաղանք», — Դիաշին է մեջբերումՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պորտուգալիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Պորտուգալացիները 3 միավորով F խմբում առաջին տեղում են, գերմանացիները դեռ միավոր չեն վաստակել և երրորդ տեղում են:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ Գերմանիայի հաղթանակը՝ 2,35