Իսպանիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Լեհաստանի հավաքականի ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասին:
«Ես սիրում եմ ֆուտբոլը և այդ պատճառով հիանում եմ Լևանդովսկիով: Նա պատմության լավագույն հարձակվողներից մեկն է: Ես նրանից շապիկներ էի խնդրում:
Ես կցանկանայի, որ շատ որակներ ունենայի նրանից, բայց դրանց այժմ չեմ տիրապետում: Ես Մորատան եմ», — մեջբերում է հարձակվողին Marca-ն:
Իսպանիան Լեհաստանի հետ կխաղա հունիսի 19-ին, 23: 00-ին (Երևանի ժամանակով): Խաղը կկայանա Սևիլյայում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իսպանիա հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ ոքին՝ 5,30, իսկ Լեհաստանի հաղթանակը՝ 10,00