«Յուվենտուսը» հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ է փնտրում:
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, թուրինյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերը, որն Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «մանուշակների» լավագույն ռմբարկուն էր:
Իտալական գրանդի համար տարբերակների թվում են նաև Գաբի Ժեզուսը, Արկադիուշ Միլիկը և Անդրեա Բելոտին:
Հաղորդվում է, որ շատ կարճ ժամանակում թուրինյան ակումբը կկողմնորոշվի հարձակվողի հարցում: