ԵՎՐՈ-2020-ի շրջանակում ընթանում են երկրորդ տուրի հանդիպումները:
Ծանրագույն խաղում Ուկրաինան 2-1 հաշվով պարտության մատնեց Հս. Մակեդոնիային: Առաջին խաղակեսում Շևչենկոյի թիմը 2 գնդակի առավելություն ստացավ. աչքի ընկան Յարմոլենկոն ու Յարեմչուկը: 57-րդ րոպեին մակեդոնացիները 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան: Նշակետից դիպուկ չէր Ալիոսկին, սակայն երկրորդ փորձից կարողացավ խփել առաջին պատասխան գնդակը:
83-րդ րոպեին Մալինովսկին կարող էր ամրագրել Ուկրաինայի հաղթանակը, սակայն այս անգամ էլ 11 մետրանոցի ժամանակ լավ գործեց Դիմիտրևսկին՝ հետ մղելով հարվածը:
Ուկրաինան հաղթեց ու այս պահին 3 միավորով մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հս. Մակեդոնիան միավոր չունի: 3-ական միավոր ունեցող Ավստրիան ու Բելգիան կմրցեն երեկոյան: