«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը ՝ Մարիա Դոլորեսը, խոսել է իր որդու ՝ կարիերան ավարտելու ծրագրերի մասին:
«Կրիշտիանուն լավ մարզավիճակում է, նա կխաղա ևս երեք տարի»,- մեջբերում է Մարիա Դոլորեսին Tribalfootball-ը:
Ռոնալդուն այս տարի դարձավ 36 տարեկան: Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը, ով դուբլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության խաղում:
Ռոնալդուն երկու գոլ խփեց Հունգարիայի դարպասը (3-0) 36 տարեկան 130 օրական հասակում։ Ըստ այդ ցուցանիշի՝ Ռոնալդուն գերազանցեց ուկրաինացի լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը, ով 2012-ին դուբլ էր ձևակերպել 35 տարեկան 256 օրական հասակում: Հիշեցնենք, որ Ռոնալդուն 11 գոլով դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն: