ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Twitter-ում տեղադրել է Եվրո-2020-ի ամենաարագ խաղացողների վարկանիշային աղյուսակը:
Հրապարակման պահին վարկանիշը գլխավորում էր Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան: 28-ամյա ֆուտբոլիստը զարգացրել է 33.8 կմ/ժամ արագություն:
Ուելսի կիսապաշտպան Դանիել Ջեյմսը 33,5 կմ/ժամ ցուցանիշով վարկանիշում երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը՝ 33,1 կմ/ժամ:
Լավագույն հնգյակում են նաև Շվեյցարիայի ազգային հավաքականի հարձակվող Բրել Էմբոլոն (32,8 կմ / ժ) և իտալացիների պաշտպան Ջիովանի Դի Լորենցոն (32,6 կմ/ժ):