Այսօր Եվրո-2020-ի խմբային փուլի խաղում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Ֆինլանդիայի ընտրանու հետ:
WhoScored պորտալի համաձայն՝ առաջին տուրում Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Լուկաս Հրադեցկին ստացել է ամենաբարձր գնահատականը բոլոր ֆուտբոլիստների շրջանում:
Դարպասապահը ստացել է 9,2 գնահատական: Դանիայի հավաքականի հետ խաղում Հրադեցկին 6 սեյվ է կատարել: