Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Շերդան Շաքիրին կիսվել է Իտալիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով։
«Այստեղ՝ Հռոմում, հիանալի հանդիպում կլինի: Ես խաղալու եմ իմ նախկին մարզչի դեմ, որի հետ մենք աշխատել ենք «Ինտերում». Ուրախ կլինեմ տեսնել նրան: Վերջին մի քանի տարիներին Իտալիան հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, և ես շատ ուրախ եմ նրանց համար:
Ես ուզում եմ հիասթափեցնել Մանչինիին: Մենք պետք է կոտրենք նրանց պաշտպանությունը և գոլ խփենք, և ամեն կերպ շատ զգույշ խաղանք այդպիսի հիանալի թիմի դեմ: Մենք խմբից դուրս գալու լավ հնարավորություն ունենք», — Շաքիրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Մրցաշարում իտալացիներն այսօր երկրորդ հանդիպումը կանցկացնեն Շվեյցարիայի ընտրանու հետ: Սկիզբը՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Իտալիայի հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,70, իսկ Շվեյցարիայի հաղթանակը՝ 6,00