Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Եվրո-2020-ի Գերմանիայի դեմ խաղի ժամանակ (1-0) իր ու պաշտպան Անտոնիո Ռուդիգերի միջադեպի մասին:
«Ռյուդիգերի կծե՞ց ինձ: Մենք ընկերներ ենք, ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: Այն ամենը, ինչ տեսել եք հեռուստատեսությամբ, արդեն անցյալ է:
Ես չեմ պատրաստվում նման դեպքերում նվնվալ`դեղին կամ կարմիր քարտի համար: Այո, Ռյւդիգերը ինձ մի քիչ կծեց: Ես դա զգացի, ասացի մրցավարին, իսկ հետո նա որոշում կայացրեց: Ռուդիգերը ոչ դեղին, ոչ կարմիր քարտեր ստացավ, և դա լավ է: Ես չեմ ցանկանում , որ նրան որակազրկեին այդ պատճառով», — Պոգբայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ֆրանսիա — Գերմանիա հանդիպման առաջին խաղակեսի ավարտին Ռուդիգերը փորձեց կծել Պոգբային: Հանդիպման ավարտին խաղացողները գրկախառնվեցին: