Հունիսի 16-ի գիշերը տեղի ունեցան ԱԱ-2022-ի հյուսիսամերիկյան գոտու որակավորման երկրորդ փուլի երեք պատասխան հանդիպումներ:
Կանադայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 (4: 0 ՝ ընդհանուր հաշիվ) հաշվով ջախջախեց Հաիթիին և անցավ որակավորման երրորդ փուլ: Այս փուլ դուրս եկավ նաև Պանաման, որը հաղթեց Կուրասաոյին (1:2 ՝ ընդհանուր հաշիվ) և Էլ Սալվադորը, որն ուժեղ գտնվեց Սենթ Քիթսի և Նեվիսի ազգային հավաքականից (6:0):
Որակավորման երրորդ փուլում ընդգրկված են 8 թիմեր ՝ Մեքսիկա, ԱՄՆ, Կոստա Ռիկա, Ճամայկա, Հոնդուրաս, Կանադա, Պանամա և Սալվադոր: Թիմերը կվիճարկեն Աշխարհի 2022 թվականի առաջնության երեք ուղիղ ուղեգիր, ինչպես նաև փլեյ-օֆֆի խաղերին մասնակցելու մեկ տեղ աշխարհի առաջնության համար:
Աշխարհի առաջնություն. Ընտրական մրցաշար. ԿՈՆԿԱԿԱՖ
2-րդ տուր
Կուրասաո — Պանամա՝ 0: 0
Կանադա — Հաիթի — 3: 0
Էլ Սալվադոր — Սենթ Քիթս և Նեվիս — 2: 0