Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ Եվրո-2020-ի խմբային փուլի՝ Հունգարիայի դեմ խաղում։
Այսպիսով, պորտուգալացու ակտիվում արդեն 11 գոլ է Եվրոպայի առաջնություններում։ 36-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ռմբարկուների ցուցակում առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող Միշել Պլատինիից։
Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուները․
1․ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)-11 գոլ
2. Միշել Պլատինի (Ֆրանսիա)-9
3. Ալան Շիրեր (Անգլիա)-7
4-10. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Թիերի Անրի (Ֆրանսիա), Պատրիկ Կլյուվերտ (Նիդերլանդներ), Նունու Գոմեշ (Պորտուգալիա), Ռուդ վան Նիստելռոյ (Նիդերլանդներ), Ուեյն Ռունի (Անգլիա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա)-6-ական գոլ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, որ մասնակցում է 5 Եվրոյի։ Նա այս մրցաշարում նորամուտը նշել է 2004-ին։