Գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը արտահայտել է իր կարծիքը, թե ինչու գերմանացիները չեն կարողանում նվաճել Եվրոն 25 տարի շարունակ:
«Ինչո՞ւ 1996 թվականից ի վեր Գերմանիան ի վիճակի չէ հաղթել ԵՎՐՈ-ն: Առաջին հերթին այն պատճառով, որ այդ մրցաշարերում այլ տաղանդավոր թիմեր էլ կային: Եվրոպայի վերջին առաջնություններում Գերմանիան միշտ էլ եղել է ֆավորիտների շարքում: Եթե դուք խաղում եք կիսաեզրափակիչ փուլում և նույնիսկ եզրափակչում, ապա կհամարվեք ֆավորիտ: Բայց կան այլ ուժեղ թիմեր, որոնք ունեն նույն նպատակը:
Կիսաեզրափակիչներում կամ եզրափակիչներում միշտ էլ կարևոր է, թե որ թիմն է լավագույնը տվյալ օրը: Հանդիպման ընթացքում հնարավոր է, որ դուք ոչ միշտ կարողանաք կանխատեսել որոշակի իրադարձություններ կամ պատրաստվել դրանց: Հիշում եմ 2016 թվականը, երբ Ֆրանսիայի դեմ [կիսաեզրափակչում] մենք ակնհայտորեն ավելի լավն էինք: Բայց մի վատ պահ՝ տուգանային հարված մեր դարպասին, և նրանք առաջ են անցնում 1:0 հաշվով, և մեզ համար շատ դժվար էր վերադառնալ խաղին: Այսպիսով, կան որոշակի իրավիճակներ, որոնց չես կարող պատրաստվել: Սա ինքնին նույնպես լավ է: Բայց կարծում եմ, որ վերջին առաջնություններում մենք ցույց տվեցինք, որ միշտ կարող ենք հեռու գնա », — Կրոոսին է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարում գերմանացիներն այսօր առաջին հանդիպումը կանցկացնեն Ֆրանսիայի ընտրանու հետ: Սկիզբը՝ 23.00-ին (Երևանի ժամանակով):
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,15, իսկ Գերմանիայի հաղթանակը՝ 2,90