«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, կանխատեսում է արել Եվրո -2020 Հունգարիա-Պորտուգալիա խաղի համար:
«Կարծում եմ, որ Պորտուգալիան կհաղթի Հունգարիային 2:1 հաշվով, և եթե Աստված կամենա, իմ տղան գոլ կխփի:
Հաջողություն տղաներ, և թող մեր թիմը վերջինը ծիծաղի», — գրել է Ավեյրոն Instagram-ում:
Հունիսի 15-ին Պորտուգալիան կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Հունգարիայի հաղթանակը գնահատում է 7,80 գործակցով, ոչ ոքին՝ 4,30, իսկ Պորտուգալիայի հաղթանակը՝ 1,50