Այսօր՝ հունիսի 15-ին, Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլում կխաղա Հունգարիայի ընտրանու հետ:
Հինգ տարի առաջ, հունգարացիների դեմ խաղում (3:3), Կրիշտիանու Ռոնալդուն սահմանեց Եվրոպայի առաջնության միանգամից երկու ռեկորդ՝ ԵԱ պատմության մեջ ամանաշատ անցկացրած խաղերի քանակով (17) և գոլ է խփել ամենից շատ մրցաշարերում (4 մրցաշար)։ Այժմ պորտուգալացու նվաճմանը չի սպառնում ոչ ոք (նա 21 հանդիպում ունի, Շվայնշտայգերն ավարտել է կարիերան՝ իր ակտիվում ունենալով 18 խաղ)։
Այսօր Կրիշտիանուն կդառնա առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ դուրս կգա ԵԱ հինգ մրցաշարերում: Իսպանացի Իկեր Կասիլյասը հինգ անգամ մասնակցել է ԵԱ խաղերին, բայց 2000 և 2016 թվականներին հանդիպումներին հետևել է պահեստայինների նստարանից:
Հունիսի 15-ին Պորտուգալիան կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Հունգարիայի հաղթանակը գնահատում է 7,80 գործակցով, ոչ ոքին՝ 4,30, իսկ Պորտուգալիայի հաղթանակը՝ 1,50