Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը մեկնաբանել է Եվրո-2020-ի խմբային փուլի՝ Շոտլանդիայի դեմ խաղում (0-2) դաշտի կենտրոնից իր խփած գոլը։
«Մեր դեմ խաղալը միշտ դժվար է․ մեր թիմում աշխատասեր շատ խաղացողներ կան։ Շոտլանդիան հեշտ մրցակից չէր։ Բայց մենք պատրաստ էինք նրանց տակտիկական պատկերին։
Դաշտի կենտրոնից խփած գո՞լը։ Տեսա, որ դարպասապահը դուրս եկավ դարպասից։ Դեռ առաջին կեսում ես ինձ համար մտածել էի, որ նման իրավիճակ կարող է լինել։ Ուշադիր հետևում էի՝ նա որտեղ է կանգնած»,- Շիկի խոսքերն է փոխանցում UEFA-ի մամուլի ծառայությունը։