Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում այսօր՝ հունիսի 13-ին, տեղի կունենա երեք հանդիպում։
Ժամը 17։00-ին միմյանց հետ կմրցեն D խմբում ընդգրկված Անգլիայի և Խորվաթիայի հավաքականները։ Խաղը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Օրվա մյուս խաղը կկայանա Բուխարեստում։ Ժամը 20։00-ին Ավստրիայի ընտրանին Ռումինիայի մայրաքաղաքում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Այս թիմերն ընդգրկված են C խմբում։
Խաղային օրը կավարտվի C խմբի վերջին հանդիպումով։ Ամստերդամի «Յոհան Կրույֆ Արենա» մարզադաշտում Նիդերլանդների հավաքականը կընդունի Ուկրաինային։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23։00-ին։
Բոլոր երեք հանդիպումները կցուցադրվեն Արմենիա TV-ի և Արմենիա Պրեմիումի ուղիղ եթերում։