Դանիայի ազգային հավաքականի խաղացողները խաղադաշտ դուրս եկան ֆինն ֆուտբոլիստների ծափահարությունների ներքո:
Ավելի վաղ նշվել էր, որ խաղը հնարավոր է կայանար վաղը, ժամը 13։00-ին, սակայն, ըստ Спорт-Экспресс-ի, Ֆուտբոլիստներն իրենք են որոշում կայացրել ավարտել խաղը այսօր։ ՈՒԵՖԱ-ն ընդառաջել է երկու թիմերի խաղացողներին և հանդիպումը վերսկսվեց այսօր՝ Երևանի ժամանակով 22։30-ին։
Ըստ աղբյուրի՝ խաղը վերսկսելուց առաջ Էրիկսենը կապվել է իր թիմակիցների հետ: Նա խոսել է իր առողջական վիճակի մասին և վստահեցրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է:
🇩🇰 Respect. 🇫🇮
Get well soon, Christian. #EURO2020 pic.twitter.com/SyWDfFAcXG
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 12, 2021