ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆրանսիական ակումբում իր ապագայի մասին:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է մեկ տարի հետո:
«Ես չեմ շտապի որոշում կայացնել, քանի որ կարևոր է կատարել լավագույն ընտրությունը: Դժվար է: Տեսեք, ես այնպիսի թիմում եմ, որտեղ ինձ լավ եմ զգում: Բայց արդյո՞ք սա ինձ համար ամենալավ տեղն է:
Ես չգիտեմ: Ես հասկանում եմ, որ ՊՍԺ-ի համար ինձ հետ և առանց ինձ նախագիծը նույնը չէ: Բայց ակումբը հասկանում է իմ զգացմունքները», — մեջբերում է Մբապեին France Football-ը: