Փարիզում ավարտին է մոտենում թենիսի Roland Garros մրցաշարը:
Կանանց պայքարում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը: Անաստասիա Պավլյուչենկովան 2 սեթում՝ 7-5,6-3 հաշվով պարտության մատնեց Թամարա Զիդանշեկին:
Ռուս թենիսիստի անվան դիմաց գրանցվեց 3 էյս՝ մրցակցի 1-ի դիմաց:
Պավլյուչենկովան մրցակցի մատուցումներից խլեց 6-ը՝ սեփականներից զիջելով 4-ը:
Եզրափակչում Պավլյուչենկովան կմրցի Կրեյչիկովա-Սակկարի զույգի հաղթողի հետ: