«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը բացել է իր ազգային թիմի հաջողության գաղտնիքը։
«Գերմանիայում մենք չենք հավատում սուպերաստղերին։ Փոքր տարիքից մեզ սովորեցնում են խաղալ որպես թիմ, այլ ոչ թե միայնակ փայլել։ Ահա թե ինչու հաճախ շատ գերմանացի խաղացողների չեք տեսնի, որ նվաճում են «Ոսկե գնդակը», բայց նաև ահա թե ինչու դուք կարող եք 4 աստղ տեսնել մեր մարզաշապիկին»,- Մյուլլերի խոսքերն է փոխանցում Football Galaxy-ն։
Գերմանիայի հավաքականը 4 անգամ նվաճել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 1954, 1974, 1990 և 2014 թվականներին։