Հոկեյի ազգային Լիգայում «Մոնրեալ Կանադիենսը» չորրորդ անընդմեջ հաղթանակից հետո կիսաեզրափակչում է:
Դոմինիք Դյուշերմի տղաները 3:2 հաշվով հաղթանակ տարան «Վինիպեգ Ջեթսի» նկատմամբ: Երկրորդ խաղափուլի սկզբնամասում «ինքնաթիռների» պաշտպան Լոգան Սթենլին 4 րոպեում երկու անգամ գրավեց Փրայսի պաշտպանած դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: Հանդիպման մնացած ժամանակում գոլեր չգրանցվեցին: Օվերթայմի 2-րդ րոպեին կանադացիների փորձառու հարձակվող Թայլեր Տոֆֆոլին դիպուկ հարվածով դրեց դիմակայության վերջակետը:
Քառորդ եզրափակչի 5-րդ պատասխան խաղում «Բոստոն Բրուինզը» սեփական հարկի տակ 4:5 հաշվով պարտվեց «Նյու Յորք Այլնդերսին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց բոսթոնցիների առաջատար Դեյվիդ Պաստրնակը, ով դարձավ երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:
Այս զույգի վեցերորդ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին: