Դեբի Հյուիթը Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիայի (ՖԱ) նախագահ կդառնա 2022 թվականի հունվարից, հայտնում է ՖԱ մամուլի ծառայությունը: Այսպիսով, նա կլինի առաջին կինը, որը կգլխավորի այդ կազմակերպությունը:
«Ես ուրախ եմ, որ ընտրվել եմ ՖԱ նախագահի պաշտոնում: Սա կարևոր պահ է անգլիական ֆուտբոլի համար, և բոլոր շահագրգիռ կողմերը հստակ նպատակ ունեն ապահովել խաղի երկարաժամկետ բարեկեցությունը բոլոր մակարդակներում», — ասել է Հյուիթը:
ՖԱ յոթ անդամներ միաձայն այդ պաշտոնում ընտրեցին 57-ամյա Հյուիթին: Կազմակերպության խորհրդի կողմից հաստատվելուց հետո, նա կփոխարինի ՖԱ-ի ժամանակավոր նախագահ Փիթեր ՄակՔորմիկին: