Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Կիպրոսի նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկին արձագանքի մասին։
«Ինձ առհասարակ չի հետաքրքրում նրանց արձագանքը։ Ինձ հետաքրքրում է մեր արձագանքը, մեր երկրպագուների արձագանքը։ Կարծում եմ՝ մեր երկրպագուներին մարզաշապիկը դուր եկավ։ Ես գոհ եմ»,- ասել է Շևչենկոն։
Ուկրաինայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության համար նախատեսված մարզաշապիկի վրա պատկերված է երկրի քարտեզի ուրվագիծը, որն իր մեջ ներառում է նաև Ղրիմը։ Շատերը սա արդեն քաղաքական սադրանք են որակել։ Ռուսաստանի պետ․դումայում պատգամավորները ՈՒԵՖԱ-ին կոչ են արել արգելել Ուկրաինայի հավաքականի հանդես գալ այդ մարզաշապիկով։
Եվրոպայի առաջիկա առաջնության խմբային փուլում Ուկրաինայի հավաքականը կխաղա Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ավստրիայի հետ։