Պորտուգալիայի Մ21 հավաքականի կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան ճանաչվել է Եվրո 2021-ի (Մ21) լավագույն ֆուտբոլիստ:
«Պորտուի» 21-ամյա կիսապաշտպանը մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ:
ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդ Դուշան Ֆիտցելը Վիեյրային բնութագրել է այսպես. «Նա շատ պահեր ստեղծող փլեյմեյքեր է: Նա հիանալի է կատարում կիսապաշտպանությունը և հարձակման գիծը միմյանց կապելու գործընթացը»: