Հայաստանի հավքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյան շատ մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն, հայտնում է Clarin-ը:
Աղբյուրը նշում է, որ հարձակվողը արդեն տեղեկացրել է «Ուրականի» ակումբի նախագահին, որ պայմանագիր է կնքել «Բոկայի» հետ։
Եթե բժշկական հետազոտությունից հետո ամեն ինչ լավ ընթանա, տրանսֆերային պատուհանի բացման հենց առաջին օրը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա խաղացողը կարող է միանալ արգենտինական գրանդին:
Տրանսֆերային գործարքը կավարտվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում, և այն կկազմի մոտ 2 միլիոն դոլար։ Ըստ աղբյուրի՝ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը կշարունակի պատկանել «Ուրականին»։