Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռոժերիո Կաբոկլոն 30 օրով որակազրկվել է:
Պատճառն այն է, որ նրա աշխատակցուհիներից մեկը հայտնել է, որ ֆունկցիոները կանոնավոր կերպով վիրավորել է իրեն, ստիպել շան կեր ուտել, ինչպես նաև խմել է աշխատավայրում: Այս մասին տեղեկացնում է Globo Esporte-ն։
Կինը ստիպված է եղել շշերը սանհանգույցում պահել, որ Կաբոկլոն կարողանա դա գաղտնի անել: Երբ աշխատակցուհին հրաժարվել է շան կեր ուտել, ֆունկցիոները սկսել է շան պես հաչալ։
Աշխատակցուհին նաև Կաբոկլոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։