ԱՄՆ-ի hավաքականը CONCACAF- ի Ազգերի լիգայի եզրափակչում լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթեց Մեքսիկային:
Մեքսիկայի հավաքականում աչքի ընկան Խեսուս Կորոնան և Դիեգո Լեյնեսը, իսկ ամերիկացիների կազմում Ջովաննի Ռեյնան, Ուեսթոն Մաքքենին և Քրիստիան Պուլիշիչը, ով գոլ խփեց ավելացված ժամանակում։ Հանդիպման 123-րդ րոպեին կիսապաշտպան Անդրես Գուարդադոն չիրացրեց 11 մետրանոցը:
ԱՄՆ-ը դարձավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի առաջին հաղթողը: Երրորդ տեղի համար խաղում Հոնդուրասը 11մ հարվածաշարում հաղթեց Կոստա Ռիկային: