Ընկերական խաղի շրջանակում Բելգիայի ընտրանին մրցում էր խորվաթների հետ ու հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով: Միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Ռոմելու Լուկակուն:
Մյուս խաղում Նորվեգիան ուժերը չափեց Հունաստանի հետ ու պարտություն կրեց 1-2 հաշվով: Նորվեգացիների միակ գոլը խփեց Շտրանբերգը, հույներից աչքի ընկան Մասուրասն ու Անդրուդսուսը: