«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն խոսել է «Ոսկե գնդակ» նվաճելու իր շանսերի մասին։
«Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Դեռ նոր ենք հասել տարվա կեսին, դեռ 6 ամիս ունենք, առջևում շատ խաղեր ու մրցաշարեր կան։ Իմաստ չկա ասել, որ ես այսօր արժանի եմ դրան։
Մի քանի տարի առաջ ես լավագույն տասնյակում էի, լավ էր, բայց այն հաղթելն այլ պատմություն է։ Այն հիանալի անհատական մրցանակ է խաղացողների համար»,- Կանտեի խոսքերն է փոխանցում Get Football News France-ը։
Ավելի վաղ թվիթերյան The Spectator Index-ը հարցում էր անցկացրել, թե ով պիտի հաղթի «Ոսկե գնդակ» 2021-ը և հաղթող էր ճանաչվել Կանտեն։