Փարզում շարունակվում է թենիսի Մեծ Սաղավարտի՝ Roland Garros մրցաշարը:
Պայքարը մտել է վճռական փուլ ու մարզիկները որոշում են լավագույն 8 խաղացողին: Ինչպես քիչ առաջ նշեցինք, վաղաժամ քառորդ եզրափակիչ է դուրս եկել Մատեո Բերետինին, քանի որ պայքարից հրաժարվել է Ռոջեր Ֆեդերերը:
1/4 եզրափակչի երկրորդ մասնակիցը դարձավ Ստեֆանոս Ցիցիպասը: Հույն թենիսիստը 3 սեթում՝ 6-3, 6-2, 7-5 հաշվով պարտության մատնեց Պաբլո Կարենյո-Բուստային: Հույն թենիսիստը մրցակցի մատուցումներից խլեց 5-ը՝ սեփականներից զիջելով միայն մեկը:
Ցիցիպասի անվան դիմաց գրանցվեց 6 էյս՝ մրցակցի մեկի դիմաց:
Կիսաեզրափակչի ուղեգիրը Ցիցիպասը կվիճարկի Գարին-Մեդվեդև զույգի հաղթողի հետ: