Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր՝ հունիսի 5-ին մեկնարկել է Grand Chess Tour մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Արոնյանի առաջին մրցակիցը ռումինացի Կոնստանտին Լուպուլեսցուն էր, որի հետ մեր շախմատիստը ոչ-ոքի արդյունք գրանցեց։
Grand Chess Tour մրցաշարը կավարտվի հունիսի 15-ին։
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին: Արոնյանն իր որոշումը հիմնավորել էր «շախմատի ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և այն հանգամանքով, որ պետությունը դադարել է աջակցել շախմատիստներին։