ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչու է 2014 թվականին հրաժարվել տեղափոխվել «Ռեալ»:
Այն ժամանակ մադրիդյան ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի համար հանդիպումներ էր կազմակերպել Կրիշտիանու Ռոնալդուի ու Զինեդին Զիդանի հետ, բայց հարձակվողն արդյունքում որոշել էր մնալ Ֆրանսիայում:
«Ծնողներս ցանկանում էին, որ կարիերաս սկսեմ Ֆրանսիայում: Տեղափոխվել Իսպանիա, նույնիսկ եթե Զիդանը «Ռեալի» մարզիչն էր։ Սա այլ երկիր է, այլ մշակույթ …»,- մեջբերում է Մբապեին Goal-ը։
Ներկա դրությամբ հենց «Ռեալն» է Մբապեի տրանսֆերի հիմնական հավակնորդը: