Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է լքել ակումբը:
Ինչպետ հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Մատեո Մարետոն, «Չելսին» ու ՊՍԺ-ն ակտիվորեն հետևում են Նիգեսի շուրջ ծավալվող իրադարձություններին: Իրավիճակին հետևում է նաև Մյունխենի «Բավարիան»:
Սակայն հաղորդվում է, որ այս թիմերից ոչ-ոք պաշտոնական առաջարկով չի դիմել:
Սաուլի հրաժարագինը 150 մլն եվրո է, բայց մադրիդյան թիմը պատրաստ է հրաժարվել խաղացողից 35-50 մլն եվրոյի դիմաց: