Հարձակվող Կլաս-Յան Հունտելերը և պաշտպան Սեադ Կոլաշիաչը հեռացել են «Շալկեից»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հունտելարն արդեն ազատ գործակալ է, իսկ Կոլաշինաչի պայմանագիրը Գելզենկիրխենի ակումբի հետ ուժի մեջ է ևս մեկ տարի:
Երկու խաղացողներն էլ թիմին միացել էին նախորդ մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ «Շալկեն» դուրս էր մնացել Բունդեսլիգայից: