Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան կարող է համալրել Կառլո Անչելոտիի մարզչական շտաբը: Այս մասին հաղորդում է sport.es-ը:
Իսպանացի պաշտպանը «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2016 թվականներին:
Հարկ է նշել, որ երբ Անչելոտին առաջին անգամ գլխավորեց Մադրիդի «Ռեալը» (2013-2015), նրա մարզչական շտաբում էին թիմի նախկին խաղացողներ Զինեդին Զիդանն ու Ֆերնանդո Հիերոն: