«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ասել է, որ կապտանռնագույնների նախագահ Ժոան Լապորտայի հետ դեռևս չի քննարկել նոր պայմանագրի հարցը։ 24-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 1 տարուց։
«Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Մենք կհանդիպենք «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ Դեռ որոշում կայացնելու ժամանակ ունեմ, շտապելու հարց չկա։ Հիմա բոլոր մտքերս կապված են Եվրոպայի առաջնության հետ»,-Դեմբելեի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
«Բարսելոնան» ֆրանսիացուն գնել է 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» 135 մլն եվրոյով։ Ավելի վաղ նրանով հետաքրքրվում էր ՄՅՈՒ-ն, բայց հետո հաղորդվեց, որ Դեմբելեն ուզում է մնալ Կատալոնիայում։