ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է Դանիայի իշխանությունների որոշումը՝ թույլ չտալ ռուս երկրպագուներին ներկա գտնվելու Կոպենհագենում կայանալիք խաղերին՝ կարանտինային սահմանափակումների պատճառով, քանի որ ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութերը ԵՄ-ի չափանիշներին չեն համապատասխանում:
«Այս հարցի վերաբերյալ Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան դիմել է Դանիայի Արտաքին գործերի նախարարություն, սակայն սահմանի հատման ներկա սահմանափակումների ֆոնին բացառություններ չեն նախատեսվել», — RBC-Sport-ին հայտնել է ՈՒԵՖԱ-ն:
Ավելի վաղ ՌՖՄ-ն դիմել էր ՈՒԵՖԱ-ին `խնդրելով հեշտացնել Ռուսաստանի հավաքականի երկրպագուների մեկնումը Դանիա: Եվրո-2020-ի երրորդ տուրի Դանիա — Ռուսաստան հանդիպումը կկայանա հունիսի 21-ին, սկիզբը ՝ 23։00 (Երևանի ժամանակով):