Հարձակվող Ֆաբիո Կվալյարելան երկարաձգել է պայմանագիրը «Սամպդորիայի» հետ: 38-ամյա իտալացի խաղացողի նոր պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչ 2022-ի ամառը:
Ֆաբիոն 7 մրցաշրջան է անցկացրել «Սամպդորիայում»: Նա ակումբի կազմում անցկացրել է 239 հանդիպում, որոնցում դարձել է 99 գոլի հեղինակ:
Անցած մրցաշրջանում Կվալյարելան Ա Սերիայի 33 խաղում խփել է 13 գոլ:
2️⃣0️⃣2️⃣2️⃣
— U.C. Sampdoria (@sampdoria) June 1, 2021