«Նոայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Երկրորդ-երրորդ տեղերը կիսել են «Ալաշկերտի» կիսապաշտպաններ Գոմե Բատիստա Վանգուն և Դավիդ Դավիդյանը:
Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել չեմպիոն «Ալաշկերտի» հետ վերջին 3 խաղերում 100-տոկոսանոց արդյունք գրանցած Ալեքսանդր Գրիգորյանը:
Նրան հաջորդում է «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Եսայանը, իսկ «Վանի» գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանը երրորդն է: