Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Տիերի Անրին կրկին կաշխատի Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում ու կլինի ԵՎՐՈ-2020-ի ժամանակ:
Անրին հավաքականում աշխատել է 2016-18 թթ-ին, ինչից հետո մարզել է «Մոնակոն» ու «Մոնրեալ Իմպակտը»:
ԵՎՐՈ-2020-ի շրջանակում Բելգիայի հավաքականի առաջին մրցակիցը Ռուսաստանի ընտրանին է:
Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչը Ռոբերտո Մարտինեսն է:
Unfinished business. We welcome back Thierry Henry in the staff for #EURO2020! 🤝🇧🇪 pic.twitter.com/ocOWct2JMi
— Belgian Red Devils (@BelRedDevils) May 30, 2021