Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան Իսպանիայում շարունակելու տարբերակ է ստացել, սակայն մերժել է:
Բալեկյանի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկ է կատարել իսպանական Սեգունդան ներկայացնող «Լաս Պալմասը», սակայն առաջարկը մերժվել է, հաղորդում է Quemeros del Sur Radio-ն:
Նախկինում հաղորդվում էր, որ Բալեկյանը կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Բոկա Խունիորսն» ու «Ռիվեր Փլեյթը», սակայն «Բոկայի»՝ տրանսֆերը ձեռք բերելու հնարավորություններն ավելի մեծ են: