«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է cadenaser.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալացի հարձակվողը մտադիր էր լքել թուրինյան ակումբը, եթե թիմը չնվաճեր Չեմպիոնների լիգայի ուղեգիր, սակայն 36-ամյա ֆւոտբոլիստի համար նոր խնդիրներ են ի հայտ եկել կապված նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ, որը, ըստ լուրերի չի տեսնում պորտուգալացուն իր թիմում:
Հաղորդվում է, որ այժմ Ռոնալդուի համար առաջնայինը «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալն է, որի կազմում նա խաղացել է 2003-ից 2009 թվականներին: