«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Մարկ վան Բոմելը մոտ է «Վոլֆսբուրգը» գլխավորելուն: Այս մասին հաղորդում է լրագրող Կրիստիանա Ֆալկան:
Հաղորդվում է, որ հոլանդացի մասնագետը պայմանագիր կստորագրի ակումբի հետ, ըստ որի թիմում կմնա մինչև 2023 թվականի ամառ: Նա «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Օլիվեր Գլազներին, որը գլխավորում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:
Հիշեցնենք, որ Վան Բոմելի վերջին աշխատավայրը ՊՍՎ-ն էր: