«Ռիդինգի» պաշտպան 23-ամյա Օմար Ռիչարդսը միացել է Մյունխենի «Բավարիային»: Կողմերը պայմանագիր են կնքել մինչեւ 2025 թվականը: Մյունխենցիները ֆուտբոլիստի իրավունքներն անվճար են ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռիչարդսը սկսել է ֆուտբոլ խաղալ «Ֆուլհեմում», իսկ հետո կարիերան շարունակել է «Ռիդինգում»: 2020/21 մրցաշրջանում նա Չեմպիոնշիփում անցկացրել է 41 հանդիպում: Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռիչարդսը խաղադաշտ է դուրս եկել մեկ անգամ:
Посмотреть эту публикацию в Instagram