Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կարող է գլխավորել իտալական «Նապոլին»:
Il Pallone Gonfiato-ի հաղորդմամբ, 35-ամյա մասնագետին դիտարկում են Նեապոլում՝ որպես Գատուզոյին փոխարինող: Նախկինում նշվում էր նաև «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի տարբերակը: Հաղորդվում էր, որ Սպալետին 3.5 մլն եվրո աշխատավարձով արդեն համաձայնեցրել է պայմանագիրը:
2020/21 մրցաշրջանում «Նապոլին» գլխավորեց Ջենարո Գատուզոն, սակայն «Նապոլին» չկարողացավ նվաճել ՉԼ-ի ուղեգիր: Ավելին, թիմը հնարավորությունը բաց թողեց վերջին տուրում՝ 1-1 խաղալով «Վերոնայի» հետ: