Ֆաբիո Պարատիչին հեռանում է «Յուվենտուսի» մարզական տնօրենի պաշտոնից: Ակումբի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել նրա պայմանագիրը, որի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պարատիչին «Յուվենտուս» էր եկել «Սամպդորիայից» 2010 թվականի ամռանը: Սկզբում նա զբաղեցնում էր տեխնիկական բաժնի համակարգողի պաշտոնը, իսկ 2011/12 մրցաշրջանից՝ մարզական տնօրենի:
Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» Ա Սերիայում ավարտեց 4-րդ տեղում, իսկ Չեմպիոնների լիգայից թիմը դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլում ՝ պարտվելով «Պորտուին»:
Fabio Paratici will leave Juventus.https://t.co/NtRBYUMbkv pic.twitter.com/rRco9VzqHp
— JuventusFC (@juventusfcen) May 26, 2021