Հարձակվող Կիլիան Մբապեն ասել է, որ բանակցում է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի շուրջ:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, փարիզյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ հարձակվողը կստորագրի նոր գործարք: Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան: Նոր պայմանագրով Մբապեն յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 32 միլիոն եվրո:
Հարկ է նշել, որ Մբապեի աշխատավարձը 2 միլիոն եվրոյով ավելին կլինի, քան Նեյմարի աշխատավարձը: