Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է ազգային ընտրանու վերջնական հայտը Եվրո-2020-ի համար: Հայտացուցակը՝ այստեղ։
Ցուցակում ընդգրկված չեն Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները: Պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքային ակումբի ոչ մի ֆուտբոլիստ չի մասնակցի միջազգային խոշոր մրցաշարի Իսպանիայի հավաքականի կազմում:
Իսպանիայի հավաքականը գլխավորում է Լուիս Էնրիկեն, ով 2014-ից 2017 թվականներին մարզել է «Բարսելոնան»: